Արյունալի նարինջ Երևանի խանութներում. մանրամասներ

Այսօր Armdaily.am-ի լրագրողներից մեկը երևանյան խանութներից մեկում գնել է կարմիր նարինջ, որը ոչ միայն կարմիր չէր, այլ նաև նարնջագույն բծեր ուներ իր վրա՝ որը տալիս էր մրգին փչացած տեսք:

Մեզ հետ զրույցում Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն ասաց, որ նկարից երևում է որ գործ ունենք կարմիր նարնջի սորտի կամ այսպես կոչված արյունային նարնջի հետ.«Որը բավականին համեղ է, քաղցրահամ և երբեմն կոչվում է քաղցր նարինջ։ Այս սորտի գույնը պայմանավորված է անտոցիանին կոչվող նուտրիենտի բարձր պարունակությամբ։ Անտոցիանինը շատ ուժեղ հակաօքսիդանտային հատկանիշով օժտված նյութ է, որը կիրառվում է ինչպես սննդարդյունաբերության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում՝ մաշկի խնամքի միջոցների արտադրության համար»: Պիպոյանը նշեց, որ կարմիր նարինջն ունի ցածր կալորիականություն, վիտամին Ցի բարձր պարունակություն.«Նարինջն օգտակար է ինչպես քաշի նվազեցման, այնպես էլ երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։ Անյպես որ պետք չէ վախենալ այն շատ օգտակար մթերք է, ներառեք սննդակարգում և եղեք առողջ»:
armdaily.am

 

(Visited 531 times, 1 visits today)