«Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրից կարող են օգտվել նաև ոչ այնքան երիտասարդները

 

Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ կառավարությունն այսօր որոշ փոփոխություններ մտցրեց 2010 թվականի հունվարի 29-ին ընդունված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Հիմանական փոփոխությունը վերաբերում է ամուսինների տարիքների հանրագումարն ավելացնելուն:

Նոր կարգավորումներով այն բարձրացվեց մինչև 70 տարեկանը: Այս մասին կառավարության նիստում զեկուցեց Սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը` հավելելով, որ ծրագրից օգտվողների ու մատչելի բնակարան գնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է:

«Այսինքն` սրանով տեսանելիորեն բարելավվում է երիտասարդ ընտանիքի համար մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորությունը»,- ասաց վարչապետը` կեսկատակ հավելելով, որ այս որոշմամբ կառավարությունը նաև ավելացնում է երիտասարդ համարվելու տարիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

blognews.am

(Visited 262 times, 1 visits today)