Ծխախոտի գնի բարձրացումը կկանխի վաղաժամ մահեր. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Ցավոք այս պահին հայերեն տարբերակը չունենք, բայց կունենանք մոտ ապագայում։

Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։

Ներկայացնում եմ տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։

Անգլերեն ամբողջական տարբերակն՝ ասյտեղ։

Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների»,-գրել է նա։

lurer.com

(Visited 32 times, 1 visits today)