Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի գործով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես՝ վերջինն օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

mamul.am

(Visited 82 times, 1 visits today)