«Չինովնիկների կրճատման մասին». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն աշխարհի ամենաարդյունավետ աշխատող կառույցներից է: Տարիներ առաջ աշխատանքի կազմակերպման մասին երկար զրույց եմ ունեցել գեներալ, այդ կոմիտեի ղեկավար, Կլաուս Նաումանի (Klaus Naumann) հետ: Նա ասաց՝ կա 1/3-ի սկզբունք: Լավ աշխատում են աշխատողների 1/3-ը, մյուս 1/3-ը միջին աշխատող է, իսկ մնացածը՝ ընդհանրպես, ինչպես ինքն ասաց, շուն են ման տալիս:

Հարցրեցի, իսկ ինչու չեք կրճատում այդ 1/3-ը: Ասաց՝ եթե ես 800 լավ աշխատողի պետք ունեմ, ուրեմն ես պիտի ընդունեմ 2400 աշխատող: Եթե ես կրճատեմ այդ չաշխատող 1/3-ը, ապա շուտով մնացյալի մեջ կսկսի գործել ՆՈՒՅՆ 1/3-ի սկզբունքը և կունենամ ոչ թե 800 լավ աշխատող, այլ 500-ից մի քիչ ավելի ու գործը կտուժի: Առավել ևս երբեք կրճատումները չեն կարող լինել օբյեկտիվ»:

Չինովնիկների կրճատման մասին:ՆԱՏՈ-ի ռազմական կոմիտեն աշխարհի ամենաարդյունավետ աշխատող կառույցներից է: Տարիներ առաջ…

Опубликовано Արա Պապյան Пятница, 8 марта 2019 г.

(Visited 56 times, 1 visits today)