Արմավիր ԲԿ-ում նորածինը մահացած է ծնվել. հարազատները դիմել են ոստիկանություն

Արմավիրի ԲԿ-ում մարտի 8-ին մեռելածնության դեպք է գրանցվել:

Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: «Ծննդկանը հսկողության տակ է գտնվել, քանի որ նեղ կոնքի խնդիր է եղել, բժիշկները շատ ուշադիր են եղել: Երբ սկսվել են ծննդաբերական ցավերը, հերթապահ բժիշկը հրավիրել է բաժնի վարիչին: Սկզբում պորտալարն է դուրս եկել, արտանկում է դա կոչվում, եւ եթե պորտալարը դուրս է գալիս, նա սեղմվում է, եւ չի սնվում. 5 րոպեի ընթացքում պտուղը կարող է մահանալ: Պատճառը դա է եղել»,- ասաց ԲԿ տնօրենը` նշելով, որ ծննդկանի առաջին ծննդաբերությունն է եղել: Արմավիրի ԲԿ-ի տնօրենը նշեց, որ մահացած նորածնի հարազատները իրեն տեղեկացրել են, որ ոստիկանություն են դիմել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

armdaily.am

 

(Visited 56 times, 1 visits today)