Դանակահարություն Ջրվեժում․ որդին երկու դանակով սպանել է հորը

Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կասկածյալը ձերբակալվել է: Հաղորդվում է, որ դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ։ Քննիչն առգրավել է դանակները:

1in.am

(Visited 205 times, 1 visits today)