Լենա Նազարյանը մեծ է ամուսնուց

Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը:

Այս շաբաթ մեր հերոսը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն է: Լենա Նազարյանը ծնվել է 1983 թվականիմարտի 9-ին Երևանում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը:

2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը: 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող: 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող: 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

 

2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ: 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ: Նարեկ Բաբայան Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին, Երևանում: 2001թ-ին ավարտել է Երևանի թիվ. 185 միջնակարգ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները: 2001-2005թթ-ին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որոկավորում: 2005-2007թթ-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, պահեստազորի լեյտենանտ է: 2007-2009թթ-ին աշխատել է որպես ջրամատակարարման, ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետ: 2009-2011թթ-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես առաջին կարգի մասնագետ գիտելիքի տնտեսության բաժնում։ 2011-2012թթ-ին եղել է նույն նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ: 2013-2018թթ-ին աշխատել է Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ:

2018 թվականի հունիսի 12-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով  նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: 2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից: 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է: 2015-2016թթ.-ին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ։

armdaily.am

(Visited 901 times, 1 visits today)