Իրան-Ադրբեջան սահմանին, Արցախի Հորադիզի հարևանությամբ, վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։
Զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորվել է. մեկը՝ սրտի շրջանում, մյուսը՝ ձեռքի։ Առաջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Երկրորդը ողջ է մնացել ու մեդալ է ստացել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարի կողմից։
Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած զինված խմբի անդամներին հաջողվել է խուսափել ձերբակալությունից. նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
1in.am
(Visited 247 times, 1 visits today)