Արսեն Թորոսյանին խորհուրդ տվեցին առողջապահությամբ չզբաղվել

«Մենք հիմա ծխախոտային դրախտ ենք, քանի որ հիմա Հայաստանից են չամադաններով արտահանում ծխախոտ»,- այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ իրենց խնդիրը մեծ թվով մարդկանց պաշտպանելն է․ «Ինդիվիդուալ մակարդակում մենք ենթադրություններ չէնք անում, մեր խնդիրը մեծ թվով մարդկանց պաշտպանելն է։ Ասում են, երբ դուք սիգարետը թանկացնում եք, անորակ սիգարետից օգտվողները ավելանալու են։ Այո կլինեն մարդիկ, ովքեր կօգտվեն տնայնագործական եղանակով փաթաթված թութունից»։ Թորոսյանը բերելով Ֆրանսիայի օրինակը նշեց, որ Ֆրանսիայի առողջապահության նախարարն անցած տարի հայտարարել է, որ Ֆրանսիայի համար 6-7 եվրոն սիգարետի համար էժան է, հիմա իրենց առաջ նպատակ են դրել դարձնել մինիմում 10 եվրո և նման նախագիծ արդեն կա։  Նարգիլե սիրողների միության անդամ Գոռ Գասպարյանը նշեց, որ օրենքի նախագծին դեմ չեն․ «Խնդիրը կոնկրետ վերաբերում է մեզ, մենք մասնագիտացված ակումբ ենք, այս օրենքի նախագծով պետք է ուղղակի փակենք ակումբը»։  Ի պատասխան Թորոսյանը կատակեց․ «Ավելի լավ բաների մեջ կմասնագիտանաք», ինչին ի պատասխան Գասպարյանը հարց ուղղեց Թորոսյանին․ «Ես Ձեզ կարող եմ ասել առողջապահությունից հեռու մնացեք ու ոuրիշ բանով զբաղվեք»։ Թորոսյանը նշեց՝ կարող եք, ասեք։
armdaily.am

(Visited 111 times, 1 visits today)