«Լիլիթը բարձր մակարդակի համերգ ա արել, ու կապ չունի, թե ինչ ա երգել, Լիլիթը նենց ա խզարել, որ «Եվրատեսիլը» սկի սենց չի լինում». Անկախ Հայաստան

Նայեցի Լիլիթ Հովհանիսյանի մենահամերգի տեսանյութերը, լուսանկարներն ու իրականում հպարտանում եմ էս աղջկա աշխատասիրությամբ։

Շատերդ ձեռ եք առնում նրան ու իր երգարվեստը, բայց ինքը իրա մենահամերգով նենց արեց, որ այսուհետ Երևանում հայ աստղերը կա՛մ պետք է մենահամերգ չանեն, կա՛մ պետք է անելուց ուղղակի ասեն, որ իրանք ձև չունեն Լիլիթին հասնելու։

Լիլիթը խզարել ա, Լիլիթը բարձր մակարդակի համերգ ա արել, ու կապ չունի, թե ինչ ա երգել, Լիլիթը նենց ա խզարել, որ «Եվրատեսիլը» սկի սենց չի լինում։

Ինչ եմ ուզում ասեմ․ ես տղա հալով կերազեմ էս աղջկա աշխատասիրությունն ունենամ։

blognews.am

(Visited 69 times, 1 visits today)