«Փաշինյանը պետք է հրաժարական տա». Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանը պետք է վեր կանգնի իր եսակենտրոն քաղաքականությունից, Հայաստանում պետք է տիրեն ոչ թե Փաշինյանի քաղաքական քմահաճույքները, այլ իրական ազգային համերաշխությունը: Պետք է ազգային միասնություն քարոզել և գիտակցել, որ ոչ թե ընդդիմադիր կամ լրագրող Փաշինյանն է, այլ Արցախի հարցով թիվ մեկ բանակցողը, և քննարկել ու բանակցությունների պատրաստված գնալ: Փաշինյանը պատրաստ չի, այս ամիսների ընթացքում, երբ Բաքուն ու Անկարան միավորվում էին, նա ազգը բաժանում էր սևերի ու սպիտակների»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ լրջանալու կոչ անելով ՀՀ իշխանություններին:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Փաշինյանի իշխանությունը դրան «մատների արանքով է նայում» ու ասում, թե հերթական հայտարարություն է: Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանը շտապողականություն է դրսևորել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարություն անելու հարցում:

«Այս 10 ամիսները բավարար էին, որ բոլոր առողջ դատող մարդիկ հասկանային, որ Փաշինյանն ի զորու չի լինել Արցախյան հարցում գլխավոր բանակցող և, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում՝ գերագույն գլխավոր հրամանատար: Փաշինյանը պետք է հրաժարական տա»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

168.am

(Visited 221 times, 1 visits today)