Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել երեխային մոռացած ուղևորուհու պատճառով

Սաուդյան Արաբիայի Saudi Arabian Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո ստիպված է եղել վերադառնալ Ջիդեյում Աբդել Ազիզ թագավորի անվան օդանավակայան, Սաուդյան Արաբիայից ուղևորուհու պատճառով, ով հիշել է օդանավակայանում մոռացված երեխայի մասին՝ հաղորդում է Ahbaar24-ը:

Պորտալը հրապարակել է օդանավի հրամանատարի և դիսպետչերի միջև բանակցությունների ձայնագրությունը, որի ընթացքում լսվում է, թե ինչպես է օդանավակայան վերադառնալու պատճառը կրկնելու խնդրանքին օդաչուն զայրույթով պատասխանում, որ ուղևորներից մեկը մոռացել է երեխային տերմինալային շենքում և հրաժարվում է շարունակել թռիչքը։

Արդյոք մոռացկոտ ուղևորուհին ինչ-որ կերպ պատժվել է իր անուշադրության համար, հայտնի չէ։

1in.am

(Visited 196 times, 1 visits today)