Նիկոլը մոռանո՞ւմ է, որ այդ նույն «խաղաղասեր» ժողովուրդն ապրիլյան պատերազմի օրերին գլխատում էր մեր ծերունիներին․ Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Էդ, որ Նիկոլն Արցախից հայտարարում է, թե վստահ է, որ Ադրբեջանի ժողովուրդը և՛ս խաղաղասեր է և խաղաղության է ձգտում՝ մոռանու՞մ է, որ էդ նույն Ադրբեջանի ժողովուրդն էր կացնով հայ սպային սպանում քնած ժամանակ և այդ նույն ժողովուրդն էր հերոսացնում այդ մարդասպան տականքին: Նիկոլը մոռանում է, որ այդ նույն՝ իր բնորոշմամբ խաղաղասեր ժողովուրդն էր ապրիլյան պատերազմի օրերին գլխատում մեր ծերունիներին ու կտրում ականջներ և ծաղրում մահացած մարդկանց…

Մեր ժամանակավոր հարևանները տարիներ շարունակ դաստիարակվել են այն մտածողությամբ, որ ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքը, Երևանն ու Սևանն են պատմական Ադրբեջանական տարածքներ և այսպես շարունակ…

Ադրբեջանի ժողովրդի մեծ մասը և Ալիև կրտսերն ագրեսոր է և անհիմն ամբիցիաներ ունեն և մենք չպետք է ինքներս մեզ խաբենք, թե իբր դրանք խաղաղասեր են և խաղաղություն են ուզում:
Դրանք ուզում են զրկել մեզ՝ մեր բնօրրանում ապրելու բնական և իրավական իրավունքից և մենք պետք է սթափ դատենք և փոձենք մցունակ, զարգացող տնտեսություն կառուցելով ունենալ մարտունակ բանակ ու ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինելով հարատևենք մեր բնօրրանում, մնացածն անիմաստ և սին խոսակցություններ են…

Եթե Նիկոլը կարող է մրցունակ, զարգացող տնտեսություն կառուցել՝ պետք է լծվի այդ գործին, եթե չի կարող՝ պետք է ազնվորեն ասի, որ չի կարող և հեռանա իշխանությունից, ճանապարհ բացելով ավելի կարող և բանիմաց ուժերի համար, քանզի անգործունեության և ստերով սեփական ժողովրդին կերակրելու ամեն մի օրը կորսված է մեր ժողովրդի համար և թուլացնում է մեր 2 պետությունների պաշտպանական իմունիտետը…»:

lurer.com

(Visited 128 times, 1 visits today)