«Փորձում ենք տարիներ անց գտնել «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ․․․». Շարմազանովի դստեր նոր նամակը

Էդուարդ Շարմազանովի դուստրը՝  Նարե Շարմազանովան, գրել է.

«Դալայ Լաման ասում է՝ տարվա մեջ գոնե մեկ անգամ գնա այն տեղը, որտեղ երբևէ չես եղել: Երևի ինքդ քեզ նորովի բացահայտելու համար: Մեկ ուրիշն էլ ասել է՝ գնացեք այն վայրը, որտեղ եղել եք վաղուց, որտեղ ամեն ինչ նույնն է, և կզգաք, թե որքանով եք փոխվել:

Այստեղ մարտահրավեր է նետում հույն փիլիսոփան, թե` նույն գետը երկու անգամ չես մտնի: Այդպես է. մենք անընդհատ և շարունակաբար փոխվում ենք, քիչ թե շատ՝ 0,01 տոկոսով, թե հիմնովին, էական չէ:

Ընդունենք այս աքսիոման ու անցնենք հետևանքին: Իսկ հետևանքը փնտրտուքն է, երբ փորձում ենք տարիներ անց գտնել անցյալը, հարազատ վայրում թողած մանկությունը, հուշերն ու ապրումները, դեմքերն ու «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ: Մի տեսակ գունափոխված, կուզեք՝ հասունացած կամ ճախրանքի բարձրությունից ցած ընկած: Հիմա դրան ասում են՝ մեծացել ես:

Իսկ ես խճճվում եմ այն խաղաղության մեջ, որտեղ եկել եմ փնտրելու՝ ուր եմ ի վերջո հասել: Գյուղական անդորր, իշխանական, հինավուրց գերեզմանատուն, անբացատրելի խաղաղություն, միջնադարի ու նորագույնի խաչմերուկում կանգնած Սանահին»:

mer-info.ru

(Visited 90 times, 1 visits today)