Ադրբեջանը վերցրին օղակի մեջ. Մոսկվան հետ չմնաց Թեհրանից

lragir.am-ը գրում է. «ՌԴ արտգործնախարարության կայքում մարտի 12-ին հայտնվել է դիմում, ուղղված ՌԴ քաղաքացիներին, որոնք պատրաստվում են այցելել Ադրբեջան: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը խնդիրներ է առաջացնում ծագումով հայերի համար, որոնք փորձում են մուտք գործել Ադրբեջան: Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԴ քաղաքացիներին զգուշացնում է հայկական ծագում ունենալու դեպքում Ադրբեջան մուտք գործելու ռիսկերի մասին, նշելով, որ իր քաղաքացիների հանդեպ խտրություն ցույց չտալու Ադրբեջանին ուղղված ՌԴ կոչերը մնում են անարդյունք: Ընդ որում, հետաքրքիր է ձեւակերպումը, որ խտրություն չցուցաբերելու կոչերը «անտեսվում» են:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը նոր չէ, ունի տեւական պատմություն, ու հենց այդ առումով էլ ուշագրավ է, որ նոր է հնչում ՌԴ ԱԳՆ հայտարարություն զգուշացումը: Ընդ որում, եթե այն ուղիղ իմաստով զգուշացում է ՌԴ քաղաքացիներին՝ մասնավորապես հայկական ծագումով, ապա քաղաքական իմաստով էլ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը զգուշացում կամ նախազգուշացում է Բաքվին:

Հարց է, թե որն է, կամ ինչը կարող է լինել այդ քաղաքական տողատակի շարժառիթը: Այդ իմաստով հատկանշական է քաղաքական ֆոնը, որում հնչում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Հայկական դիտանկյունից այն իհարկե անմիջականորեն ասոցացվում է կամ դիտարկվում արցախյան հարցի պրիզմայով, ըստ այդմ բավական հետաքրքիր դիտվում Հայաստանի վարչապետի Ստեփանակերտից հնչած ելույթի ֆոնին, որը փաստացի հայկական կողմի նոր մոտեցումների, համանախագահ երկրներին եւ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու ուժային կենտրոններին երկխոսության բովանդակային նոր առաջարկ էր:

Այդ առաջարկը Երեւանը սկսել է քայլ առ քայլ ձեւակերպել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, հասունացնելով Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը եւ դրանում հնչած ելույթը»:

socialmedia.am

(Visited 240 times, 1 visits today)