Մարտի 13-ին «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճ մտան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոքրիկ սեղանի դրոշներով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ խորհրդարանի արտահերթ նիստից առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այդպիսով նրանք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել ԼՂՀ-ին եւ Ղարաբաղի ժողովրդին:
«Մենք պետք է ողջ ազգով բարձրացնենք այդ հարցը՝ անկախ նրանից՝ իշխանությանն ենք աջակցում, թե ընդդիմություն ենք: Մենք պետք է կարողանանք ընդհանուր որոշում ընդունել, քանի որ այդ հարցը կլուծի ամբողջ ժողովրդի ճակատագիրը», — ընդգծեց Ծառուկյանը:
news.am
(Visited 104 times, 1 visits today)