Մենք Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք եւ 1,5 մլն վարկառու: Պետք է համաներում կիրառվի, որոշակի գումարի չափով. Գագիկ Ծառուկյան

Մենք Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք եւ 1,5 մլն վարկառու: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկառու է:

Պետք է համաներում կիրառվի, որոշակի գումարի չափով, 3 մլն կլինի, 5 մլն, թե 10 մլն, որ կեսը բանկերը փակեն, քանի որ մեծ տոկոսներով են տվել ժողովրդին, կեսն էլ պետությունն իր վրա վերցնի, որ օգնի ժողովրդին, որ նա հնարավորություն ունենա մտածելու հարստանալու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրիշ ձեւ հնարավոր չէ, որովհետեւ մարդը այլ բանի մասին չի մտածում, միայն մտածում է, թե ինչպես է ամսվա վերջին փակելու պարտքերն ու վարկերը, որ փողոցում չմնա»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ ոչ թե նախապես կարդում է, անգիր է անում, որ գա լրագրողների հարցերին պատասխանի, այլ ինչ պատկերացնում է, այդպես ասում է:

mer-info.ru

(Visited 30 times, 1 visits today)