«Մարդիկ սկսում են ծափահարել վարչապետին, որ հանկարծ այլ երկրի ներկայացուցչի մոտ ամոթով չթողեն. Վարչապետն էլ հպարտ կանգնում և ձեռքով է անում». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զարմանում եմ, որ մեր ժողովրդին դեռ անուն են դնում կամ ինչ-որ հարցի շուրջ պետական ապառատից սկսում են քննադատել, թե ժողովուրդը սենց, ժողովուրդը նենց, սաղ ժողովուրդնա մեղավոր և այլն։

Կառավարության շենքի դիմաց ցուցարարներ էին հավաքված, մարդիկ ունեին պահանջներ, մարդիկ սպասում էին հանդիպման, որևէ պետական պաշտոնյայի հետ։

Կառավարության շենքից իջնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե ցուցարարներին հանդիպելու համար, այլ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դիմավորելու։

Ու ի՞նչ է անում մեր ժողովուրդը։ Մարդիկ սկսում են ծափահարել։ Մարդիկ, ովքեր ինչ-որ խնդրի պատճառով առավոտից կամ արդեն մի քանի օր հավաքվել են կառավարության շենքի մոտ, սկսում են ծափահարել վարչապետին, որ հանկարծ այլ երկրի ներկայացուցչի մոտ ամոթով չթողեն։ Վարչապետն էլ հարևան երկրի նախագահի մոտ հպարտ կանգնում և ձեռքով է անում։

Բոլորը հպարտ էին և ուրախ։ Խնդիրները վաղն էլ կարելի է լուծել, բայց երբ որ մենք մերոնցով կմնանք։ Էլ ի՞նչ եք ցանկանում մեր ժողովրդից»։

blog.168.am

(Visited 224 times, 1 visits today)