Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կտևեն մոտ 10 օր. Կենտրոնի թաղապետ

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կտևեն մոտ 10 օր, լրագրողներին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Այսօր աշխատանքներն ավարտեցինք, մենք ևս մի քանի օրվա աշխատանք ունենք, կամաց-կամաց ապամոնտաժելու ենք: Վաղը կսկսենք ավելի մեծ ուժերով: Մեզ համար նաև կարևոր են նաև այս ծառերը, հատուկ տեխնիկա կբերենք, որ այս ծառերն ազատագրենք: Աշխատանքները մաքսիմում 10 օր կտևեն: եվ վերջապես մենք կտեսնենք նորմալ ճեմուղի ու զբոսայգի Օպերայի տարածքում»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են ընդամենը մեկ տեխնիկայով իրականացնում աշխատանքները: «Մենք կարող էինք 10 հատ բերել, բայց մենք չէինք ուզում կրքերը բորբոքել»,- ասաց Մնացականյանը: Նա նշեց, որ ոստիկաների կողմից այսօր և նախորդ օրը որևէ բռնություն չի կիրառվել սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող անձանց նկատմամբ: Նա նշեց, որ Ազատության հրապարակ են եկել ու քաղաքապետարանի աշխատանքներին ընդդիմանում են մարդիկ, ովքեր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կարող են լինել, կապ չունեն այդ սրճարանների հետ: «Եթե հանկարծ պարզվի, որ այդ մարդիկ ուղղորդված են, այդտեղ անելիք ունեն լրագրողներն ու իրավապահները: Գալիս են ինչ-որ տեղից մարդիկ, որ կապված չեն կաֆեների հետ»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը:

lragir.am

(Visited 55 times, 1 visits today)