Առանձնակի դաժանության սպանություն. Տավուշում 61-ամյա որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի որդուն՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:

Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր. oր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:

Կայքը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

(Visited 78 times, 1 visits today)