Դանակով հարվածներ են հասցրել կնոջն օգնության հասած ամուսնուն. մանրամասներ վիրավորի վիճակից

Արարատի  մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում հարձակման հետևանքով դանակահարված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տուժողի հարազատներից մեկը:  «Գիշերը վիրահատել են: 2 տեղից էին դանակահարել՝ մեջքի հատվածից ու որովայնի մասից: Բարեբախտաբար ներքին օրգաններին չի դիպել՝ հարվածը շեղ է եղել, թոքերի կողքով է անցել, թոքը չի վնասել»,- նշեց նա և հավելեց, որ վիճակը կայուն է, գտնվում է Արտաշատի հիվանդանոցում

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում մարտի 15-ի գիշերը ավազակային հարձակում էր տեղի ունեցել։ Դանակով զինված երկու տղամարդ մտել էին ավտոտնակ, որտեղ աղմուկ էին բարձրացրել: Ձայները լսելով տան տիկինը մտածել է կատու է մտել ու երբ գնացել է ավտոտնակ նրա ձեռքերից բռնել են ու փորձել բերանը կպչուն ժապավենով փակել, սակայն կնոջը հաջողվել է օգնություն կանչել: Օգնության հասած ամուսնուն՝ 62-ամյա Գասպար Առաքելյանինն քաշքշուկի ժամանակ դանակահարել էին:  Ոստիկանները հայտնաբերել են ավազակային հարձակումը կատարած անձանց՝ Արտաշատում ապրող 34-ամյա Էդգար Եղիազարյանին ու 35-ամյա Արմեն Աբրահամյանին։
armdaily.am

(Visited 129 times, 1 visits today)