Ոչխար պահելուց մինչև մարիխուանա մշակել. ինչ են ֆեյսբուքում առաջարկում Օպերայի սրճարանների տեղում (լուսանկարներ)

Ինչպես ցանկացած մասշտաբային երևույթ, Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը ևս  չէր կարող անարձագանք մնալ ֆեյսբուքի հայկական տիրույթում:

Ֆոտոշոփի «առաջամարտիկները» սկսել են զարկ տալ իրենց երևակայությանը: Տարբեր առիթներով ու տարբեր ժամանակաշրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից հնչած տեսակետները Օպերայի հարակից տարածքի սրճարանների հետ կապելը, համաձայնեք, իր մեջ զավեշտ ու մտքի լայն թռիչք է պարունակում:

Օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «ոչխար պահեք»  արտահայտությունից ոգեշնչված օգտատերերը որոշել են ոչխարն սրճարանների տեղում պահել, իսկ Ալեն Սիրմոնյանի մարիխուանայի օրինականացման գաղափարն ավելի զարգացնեով, այն «աճեցրել» են Օպերայի մոտ:  Ամենահետաքրքրաշարժ լուսանկարները ներկայացնում ենք ստորև.

armdaily.am

(Visited 196 times, 1 visits today)