Պաշտոնական Բաքուն Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն հոգեկան հիվանդ է անվանել

Մարտի 16-ի գիշերը Հայաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:

Տղամարդը ծնվել է 1986-ին և Յուխար Սալախլի գյուղի բնակիչ է:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 01։30-ին սահմաններում Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում հայ դիրքապահները երկրի պետական սահմանը խախտած անձի են վնասազերծել։

1in.am

 

(Visited 109 times, 1 visits today)