Սերժաբարո ժամանակներում պատշաճ քննություն չի իրականացվել․ ինչու է ՀՔԾ-ն կարճել «Էլեկտրիկ Երևան»-ի քրգործը

2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա իրականացրեց դեպի Բաղրամյան պողոտա՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով: Նրանց նկատմամբ առավոտյան 5,30-ի սահմաններում կիրառվեցին բռնություններ, գործի դրվեցին ջրցան մեքենաներ: ՀՔԾ-ն «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կասեցրել է՝ պատճառաբանելով, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Թեմայի վերաբերյալ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՔԾ-ն բոլոր հնարավորություններն ունի արդյունավետ քննություն անցկացնելու և հայտնաբերելու մեղավորներին. «Մանավանդ բազմաթիվ լրագրողներ բազմաթիվ վկայություններ են տվել, լուսանկարներ են հրապարակել, և նրանց մի մասի անձերի նույնականացումն իրականացված է»:

Լևոն Բարսեղյանը ընդգծեց, որ ինքը սարսափելի դժգոհ է ՀՔԾ-ի՝ կասեցման որոշումից. «Ի՞նչ բարդություն ունեք, հարգելի ՀՔԾ, որպեսզի նրանց նկարները հանրային հեռուստատեսությամբ կամ ձեր կայքերով հրապարակեք և խնդրեք տեղյակ եղողներին տեղեկացնել, թե ով ով է»:

Նրա կարծիքով, սակայն, որևէ բարդություն չկա. «Բավական է Օսիպյանին հարցաքննել, և ինքը կպատմի, թե ում էր ինքը բերել այդտեղ՝ ցույցը ցրելու, լրագրողներին ծեծելու համար: Երբ, այսպես կոչված, սերժաբարո ժամանակներում այդ քննությունները չէին իրականացվում, տրամաբանական էր, որովհետև ռեժիմն էր այդպիսին, բայց հիմա իսպառ անհասկանալի է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 38 times, 1 visits today)