Վեոլիան ճշգրտման անվան տակ կրկնակի վճարներ է գանձել բաժանորդներից

Վեոլիան ճշգրտման անվան տակ կրկնակի վճարներ է գանձել բաժանորդներից։ Եղեք իրազեկ, ուշադիր և ստուգեք, թե ինչի դիմաց եք վճարում։ Բաժանորդը ներկայացրել է իր բաժանորդական քարտին անհիմն պարտքի առաջացման մասին բողոք ու ստացել պատասխան, որտեղ մանրամասնվել է հաշվարկների մեթդաբանությունը։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ․


✅Կատարվում են անտրամաբանական ու ակնհայտ սխալ հաշվարկներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն բաժանորդներին օդից ծանրաբեռնում է «ճշգրտման» արդյունքում ձևավորվող հասույթով՝ պարտադրելով կատարել վճարումներ,
✅Խախտվել է Վարձակալության պայմանագրով նախատեսված նախկին օպերատորի հետ համատեղ ջրաչափերի առաջին գրանցումն իրականացնելու պահանջը,
✅«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն նույն սպառման ծավալի դիմաց կրկնակի հասույթ է հաշվարկում բաժանորդի նկատմամբ՝ այն անվանելով ճշգրտում,
✅Ջրամատակարար կազմակերպությունները պարտքերի ճշգրտում (բաժանում) իրականացնելիս առաջնորդվել են այն տրամաբանությամբ, որ կատարեն հնարավորը՝ բաժանորդին լրացուցիչ անհանգստություն պատճառելու համար՝ նրա վրա լրացուցիչ կանխավճարներ ու պարտքեր կուտակելու ճանապարհով։

(Visited 95 times, 1 visits today)