Ահա, թե ինչու է ադամանդն այդքան թանկ. պարզվում է՝ մեզ պարզապես հիմարեցնում են

Քչերը գիտեն՝ ադամանդն ինչու է այդքան թանկ:

Առաջին հայացքից պատախսանը պարզ է՝ ադամանդը յուրահատուկ հատկություններ ունի, շատ պինդ է, շատ հազվագյուտ:

Այդպես է, սակայն զմրուխտը, ռուբինը և սապֆիրն ավելի հազվադեպ են հանդիպում, բայց մարդիկ դրանք երկրորդ սորտի քարեր են համարում: Ինչու՝ կպատմի EnterTrain-ը:

Ադամանդների բարձր գինը մեծ խաբեություն է: 1866 թ. Հարավային Աֆրիկայում հայտնաբերվեցին թանկարժեք քարերի հսկայական պահեստներ: Ամեն օր Քիմբերլի շրջանում զօր ու գիշեր աշխատում էր մինչև 30 000 մարդ: 1871-1914 թթ. նրանք մոտ 2 722 տոննա ալմաստ արդյունահանեցին:

Շուկան լցվեց ադամանդներով, դրանց գինը շատ էժանացավ: Եվ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Սեսիլ Ռոդսը՝ ալմաստների շուկայի մենաշնորհատեր De Beers ընկերության հիմնադիրը:

Ռոդսը Հարավային Աֆրիկա մեկնեց 1870 թ.: Թանկարժեք քարերի որոնումներում հաջողության չհասնելով՝ նա հիմնեց ընկերություն, որը սպասարկում էր մյուս քար որոնողներին:

Ռոդսը սկսեց հանքափորներին գործիքներ և ապրանքներ վաճառել, նաև կազմակերպում էր ջրի դուրսմղումը հանքերից՝ գնելով շրջանի առաջին գոլորշու պոմպը: Իր ծառայությունների դիմաց նա ալմաստ էր վերցնում, նաև բաժնետոմսեր և եկամտի մաս:

Այդ գործն այնքան ձեռնտու էր, որ արդեն մինչև 1883 թ. Ռոդսն իր վերահսկողության տակ վերցրեց Քիմբերլիի ամբողջ հանքը: 5 տարի անց նա վերահսկում էր ալմաստների համաշխարհային արդյունահանման 90%-ը:

Մենաշնորհատեր դառնալով՝ De Beers ընկերությունը դադարեցրեց գնանկումը, ալմաստների համար սեփական գին սահմանեց: Սկզբում գինն ադեկվատ էր: Կես դար անց ադամանդներն անասելի թանկացան:

Գնի աճին դժվարությունները նպաստեցին: XX դարի կեսին մենաշնորհատեր ընկերությունը խնդիրներ ունեցավ. ադամանդի վաճառքի ծավալն աստիճանաբար նվազում էր: Մարդիկ ավելի էին հավանում բազմագույն զմրուխտը, ռուբինը և սապֆիրը: Ի պատասխան՝ De Beers-ը յուրօրինակ գովազդային արշավ սկսեց՝ «Ադամանդներն ընդմիշտ են»:

Ադամանդները սկեցին համարվել բացառապես սիրո, վեհ զգացմունքների, շքեղության և բարեկեցության խորհրդանիշ, դրանց գինն ամպերին հասավ:

Ընկերությունը գովազդի համար ոչինչ չէր խնայում: Տարեցտարի մարդկանց համոզում էին ադամանդների յուրօրինակության հարցում՝ բարձր գինն արդարացնելու համար: Գինն այսպես էր որոշվում. «Ցանկալի քարը չպետք է աժենա պակաս, քան 3 ամսվա միջին աշխատավարձը»: Այս բանաձևը մինչև հիմա գործում է, այսօր լավ ադամանդը մոտ 7 000 դոլար արժե:

Ժամանակին ադամանդների գովազդի դեմք էին Մերիլին Մոնրոն և Շոն Քոներին:

Համատարած քարոզի արդյունքում մարդկանց սերնդեսերունդ համոզեցին, որ ադամանդն աշխարհի ամենաթանկարժեք քարն է:

 

entertrain.1in.am

(Visited 85 times, 1 visits today)