ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ «ՄՈՆՈՒՄԵՆՏԻ» ԴՂՅԱԿՆԵՐԸ ԿԳՆԻ, ՀԵՏՈ ՔԱՆԴԻ․․․

Ստյոպա Սաֆարյանը՝ ոգևորված, որ Օպերայի դիմացի սրճարանները քանդում են, մի երկու օր առաջ գրառում էր արել․

Styopa Safaryan

14 March at 23:09 ·

Ինձ թվում է՝ Մանումենտի այգու վերականգնման աշխատանքներն ավելի դիտարժան են լինելու: Ինչպիսի մադամներ ու մադմուազելներ, լեդի-ժենտլմեններ ոսկյա ապարանջաններով ու ժնջիլներով, յաշիկ ավտոներով, բրաբուսներով… Մի պատկերացրեք….

Այս ոգևորությունը և Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի սառը ցնցուղ հայտարարությունը․

«Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ինչքանով մեզ դուր գան կամ չգան,  գրանցված են որպես սեփականություն, իսկ դրանք այգի կամ անտառ դարձնելու իրավական միակ ճանապարհը սեփականատերերից գնելն է։ Գնելու համար քաղաքը դեռ այդքան ֆինանսական միջոցներ չունի»։

Այսինքն ստացվում է, որ եթե քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ ունենա, կգնի  «Մոնումենտի» դղյակները, հետո քանդի․․․ Որովհետև, ինչպես մամլո խոսնակն է ասում, սեփականության իրավունքը իրավական պետության հիմքերից մեկն է։

Իսկ եթե քանդեն, հետո գնե՞ն․․․ «Խասյաթի համաձայն»։ Քանդեն, հետո հետաքրքրվեն՝ վարձակալական տարա՞ծք է, թե սեփականություն։

«Մարդա վռազում»։

hraparak.am

(Visited 159 times, 1 visits today)