Պորոշենկոն խոստացել է վերադարձնել Ղրիմը նախագահական ընտրություններից անմիջապես հետո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կանի հնարավորը Ղրիմի թերակղզին Ուկրաինային վերադարձնելու համար, գործող նախագահը խոստացել է դա անել նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

«Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային, մենք կանենք ամեն հնարավոր բան, որ դա իրականացվի հնարավորինս շուտ, նախագահական ընտրություններից անմիջապես հետո», — գրել է Պորոշենկոն Facebook-ի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Ղրիմը միացվել է Ռուսաստանի Դաշնությանը 2014 թվականին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով։

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտի 31-ին։ Ըստ նախնական հարցումների՝ նախընտրական մրցապայքարն արդեն երկու ամիս է գլխավորում է ուկրաինացի հայտնի շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայում գործող «Սոցիս» կենտրոնի՝ օրերս անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27․7 տոկոսը։ Զելենսկիին հաջորդում է գործող նախագահ Պորոշենկոն, որն ունի հարցվածների 19.6 տոկոսի վստահությունը:

Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 14.8 տոկոսը:

tert.am

(Visited 43 times, 1 visits today)