Սպանություն Երևանում. սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է:

Այս պահին հիվանդնաոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ստեղծվել է քննչականն խումբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Էրեբունու քննիչները ՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակ:

*** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

blognews.am

(Visited 215 times, 1 visits today)