Երևանի դատախազը Հայկ Մարությանից տվյալներ է պահանջել

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների, կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես՝ գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:

Նաև տեղեկավություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ»:

1in.am

(Visited 115 times, 1 visits today)