Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ

Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության կազմակերպման հարցերում կարգավորումներ նախատեսող նախագծին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ կարգավորումներից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։

Այս կարգավորմամբ սահմանվում է, որ եթե երկու (և ավելի) հարազատ եղբայր միանգամից մեկնում են ծառայության, ապա զորամասի որոշման վիճակահանությանը մասնակցում է նրանցից միայն մեկը, և երկուսն էլ գնում են նույն զորամաս։

«Բայց եթե եղբայրներից մեկն արդեն ծառայության է որևէ զորամասում, որտեղ զինծառայողի համար սահմանված են հատուկ պահանջներ (պատվո պահակախումբ, հատուկ նշանակության ստորաբաժանում եւ այլն), ապա եթե նոր ծառայության մեկնող մյուս եղբայրը չի բավարարում այդ պահանջներին, ապա չի կարող զորակոչվել նույն զորամաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այս նախագիծը շատ բան է կարգավորում, քանի որ մինչ այս եղած կարգավորումներում անհստակություններ կային։

lragir.am

 

 

(Visited 75 times, 1 visits today)