«Ասում եմ, հիմա Արսեն Թորոսյանը, որ էսքան ասում ա՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում՝ «Այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ՝ չես հավատում». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ Ամիրյան 26 հասցեում, Համազգային թատրոնի հարևանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը:

Նա մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների հետ մաքրում էր թատրոնի հարակից հատվածը: «Ինձ շատ զարմացրեց, որ ճանապարհի երկու կողմում լիքը աղբ է, մանավանդ, որ այսօր համապետական մաքրության օր է հայտարարված»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ծխախոտների մնացորդները հավաքելիս՝ վարչապետը կատակեց. «Ասում եմ, հիմա Արսեն Թորոսյանը, որ էսքան ասում ա՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում՝ «Այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ՝ չես հավատում»։

mamul.am

(Visited 68 times, 1 visits today)