Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը. «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել».

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:

Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12  է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․

«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»: Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ։ Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես չի պառկած, ինչ վարքագիծ ասես` չի դրսեւորվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

(Visited 55 times, 1 visits today)