Սա այն դեպքն է,որ ես կասեմ՝ Բրավո Արտակ Զեյնալյան. 250.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ Վճռաբեկ Դատարանու՞մ

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շիրխանյանի բացահայտումներից հետո ինձ թվում էր այլևս չեմ զարմանա:

Բայց տեղին է հիշել, երբեք մի ասա երբեք արտահայտությունը:

Այսօր կարդացի Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի 2016թ-ին գրված նամակը Վճռաբեկ Պալատի նախագահ Արման Մկրտումյանին:

Ըստ նամակի՝

Բարսիս ՍՊԸ-ն, ունեցել է մոտ 1.000.000 Ամն դոլարի հարկային պարտավորություն:
Որպեսզի Պետական բյուջէ չվճարի այդ գումարը դիմել է դատարան, 250.000 Ամն դոլար կաշառք տվել և դատարանը նրան ազատել է հարկային պարտավորությունից:
Սույն հանցավոր խմբավորման անմիջական մասնակից, կաշառք տալուն և վերցնելուն օժանդակող, կազմակերպիչ, կատարող և դրդիչ համապատասխան դերակատարմամբ եղել են՝
ՀՀ Վճռաբեկ Պալատի նախկին նախագահ՝ Արման Մկրտումյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, այժմ Վճռաբեկ Պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
ՀՀ վարչական դատարանի նախկին նախագան Կարեն Մաթևոսյանը
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը
ՍՊԸ ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Նշանի Բարսեղյանը
ՍՊԸ ՝ ներկայացուցիչ փաստաբան-իրավաբան Գևորգ Չաքմիշյանը
Վճիռը կայացրած՝ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը:

Արդարադատության խորհրդի քարտուղար Շողեր Վարդանյանը և գործը քննող վերաքննիչ դատարանի դատավորները:
Ինչպես նամակով նշում է Ռոբերտ Սարգսյանը՝ Հետագայում պարզվեց, որ Բարսիս ՍՊԸ –ի կողմից, հայցը բավարարելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ տալու համար, ՀՀ վճռաբեկ դատարանին տրվել է 250 000 ԱՄՆ դոլարի գումար

Սակայն Վճռաբեկ Դատարանը 250.000 Ամն դոլար կաշառք վերցնելուց հետո, որոշում է քցել վճիռ կայացրած դատավոր Ռոբերտ Սարգսյանին և նրան տալ ընդամենը 8000 Ամն դոլար:

Վերջինս սակայն չի համաձայնվում դրան և նամակ է գրում Վճռաբեկ Պալատի նախագահ Արման Մկրտումյանին, որով մեղադրում է վերջինիս և հանցավոր խմբավորման մյուս անդամներին իրեն քցելու մեջ, պարզաբանում է, որ ըստ ընդունված կարգի, վճիռ կայացրած դատավորին պետք է հասնի կաշառքի գումարի 40%-ը,այն է 100.000 Ամն դոլար, պահանջում է Վճռաբեկ Դատարանի Նախագահից եռօրյա ժամկետում իրեն վճարել այդ գումարը, հակառակ դեպքում սպառնում է իրեն քցելու գործով դիմել Նախագահին՝ Սերժ Սարգսյանին:

Հասարակ լեզվով՝
Մի խումբ դատավորներ 250.000 Ամն դոլար կաշառք վերցնելով, շպրտում են պետությանը 1.000.000 Ամն դոլար:Գործը հաջող ավարտելուց հետո, փողը կիսելուց կրիմինալի բոլոր օրենքներով շպրտում են իրենց գործովներից մեկին՝ Ռոբերտ Սարգսյանին:
Վերջինս էլ այդ հարցով որոշում է աբրաշչատ լինել Քերոբին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Կխնդրեի ուշադրություն դարձնեք հետևյալ հանգամանքին՝ վերը նշված անձանցից մեկը այսօր
ՀՀ Վճռաբեկ Պալատի Նախագահն է:Մյուս 12-ը ՀՀ Բարձրագույն ՝ՀՀ Քաղաքացիական Վճռաբեկ Պալատի դատավորներ են:Այստեղից առաջանում է մեկ տրամաբանական հարց

Ե՞թե ըստ նամակի, սրանք 250.000 Ամն դոլարով շպրտել են Պետությանը մեկ միլիոն դոլար, ապա հասարակ քաղաքացուն որքան են շպրտել:

Եվ այսքանից հետո դեռ կան միամիտներ, որ մտածում են սրանք կարող են դարձի գալ:

Սրանք բոլորը պետք է դատվեն, իսկ անցումային արդարադատությունը անհրաժեշտություն է:Մոտ օրերս կանրադառնամ՝հիմնավոր փաստերով ՀՀ Վճռաբեկ Քաղաքացիական Պալատի ամեն մի դատավորի գործունեությանը առանձին առանձին, իսկ Վճռաբեկ Քաղաքացիական Պալատի Նախագահին՝ Տիկին Ռուզաննա Հակոբյանին կթողնենք որպես դեսերտ:

Սրանք այն մարդիկ եմ, որոնք չհասկացան Վարչապետի մեծահոգությունը, չցանկացան ուղղվել և ծառայել ժողովրդին:

Հավանաբար մտածեցին, որ չվերցնող Ղեկավար չի լինում, Փաշինյանին էլ կգնենք:Սխալվեցին՝

Ըստ հավաստի աղբյուրի օրերս Արդարադատության Նախարար Արտակ Զեյնալյանը

կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ Քաղաքացիական Վճռաբեկ Պալատի սույն գործով անցնող 11 դատավորների դեմ:

Սա այն դեպքն է,որ ես կասեմ՝ Բրավո Արտակ Զեյնալյան:

Ռոբերտ Սարգսյանի ամբողջական նամակը հղումով՝

Արտակ Գալստյան

Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ

(Visited 80 times, 1 visits today)