Ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:
Այսօր ավելի վաղ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին:
lragir.am
(Visited 135 times, 1 visits today)