Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. օրենքն ընդունվեց

Խորհրդարանն այսօր 115 կողմ, 2 ձեռնպահ և 1 դեմ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչնդոտող, անթույլատրելի ծառայությունները հանրային հարթակներում խրախուսող ու իրական գիտելիքների ձեւավորմանը խանգարող ծառայությունների կանխումը, ինչպես նաեւ որոշակի անթույլատրելի ծառայությունների գովազդի նկատմամբ վերահսկողության եւ պատասխանատվության հիմքերը սահմանելը։

Օրինագծով կարգելվի կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»:

armdaily.am

(Visited 60 times, 1 visits today)