Մեծ քանակությամբ քացախաթթու խմելու հետեւանքով 39-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից
Նշենք, որ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մարտի 26-ին։ Նախնական տվյալներով՝ ինքնասպանություն կատարելու նպատակով նա խմել է մեծ քանակությամբ քացախաթթու։ Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելուց երկու ժամ անց մահացել է ։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրին,որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստվում են նյութեր։Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1in.am
(Visited 137 times, 1 visits today)