Հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա․․․».Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում, երբ խոսք եղավ սպառողական վարկերի մասին ու վարչապետն ասաց, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չեն մարել, հայտարարեց.

«Նույն տրամաբանությամբ ես էն օրը գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»:

ԱԺ-ում պատգամավորների տրամադրությունը բարձրացավ: Սկսեցին հումորներ անել: Վարչապետն ասաց.

«Վաղը կգրվի, որ դուք Զեյնալյանի հետ ինչ-որ ներքաղաքական պրոբլեմներ ունեք եւ ինքը ձեր ոտի տակն է քանդում, դուք էլ իր, դրա համար հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել:

Այնպես որ, իզուր ասեցիք, նոր հայաստանյան ներքաղաքական ինտրիգ դրեցիք դաշտում»: Վարչապետը, նայելով կառավարության անդամներին, կատակեց՝ «Ընդ որում, ե՞ս եմ ասել, որ կալանքը դնեք, թե՞ ես չեմ ասել»:

arm-life.ru

(Visited 93 times, 1 visits today)