Մինչև Բաքու քայլելու ենք. Սասուն Միքայելյան

Թող ադրբեջանցին իմանա…

«Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ, մենք միշտ պիտի պատրաստ լինենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ եթե թշնամին նման զենք ունի, այդ զենքը պետք է մի օր կրակի:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում հիշատակվող շրջանների հարցին, նա ասաց. «Մինսկի խումբը հազար տարի նման բան ա խոսում: Մենք ամենակարևորը պետք է ուժեղ լինենք, որ հաշվի նստեն մեզ հետ: Այսօր շատ վաղ ա փոխզիջումից խոսելը, ինչ փոխզիջում: Ադրբեջանցիները երբևէ եկե՞լ են բանակցության, որ մենք փոխզիջումից ենք խոսոում: Ինչը ինչի դիմաց, որևէ քննարկում եղե՞լ է երկու կողմերի վերաբերյալ:

Դրանք բաներ են, որ ընդդիմադիր ուժերը դիվիդենտ շահելու համար միշտ ասում են՝ հողեր են տալու, էս են անելու: Ոչ, ընդհակառակը, հիմա ավելի հզոր ենք մենք: Թող ադրբեջանցին իմանա, որ հանկարծ նման ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք»:

lragir.am

(Visited 122 times, 1 visits today)