Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից։
Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու հնարավորությունից,
գնացել է Արցախ, որ, իր բառերով ասած, պահի ամենավտանգավոր պոստերը:
Ձեռքիս դողն ու ոտքիս ձգվելը անցնի՝ մեջումեջ մեկական ամսով գնալու եմ պոստ պահեմ, իսկ եթե հանկարծ նորից կռիվ սկս…
ձեռքիս-դողն-ու-ոտքիս-ձգվելը-անցնի՝-մեջ
2016 թվականի ապրիլի 1-ին նրա ծննդյան 19-ամյակն էր, հաջորդ օրը…Այն, ինչ պատմում է նա հաջորդ օրվա մասին, սարսռալու աստիճանի հուզիչ
է, բայց նրա աչքերը անասելի տխրում են հատկապես այն ժամանակ, երբ ասում է.
— Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից…
Թոքը ծակած գնդակից վիրավորված, յոթօրյա կոմայից հետո հազիվ փրկված տղային, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել ծառայությունը,
ուշադրություն չդարձնելով դիրք վերադառնալու նրա ցանկությանը:
Բայց նա Քառօրյա կռվից 3 տարի անց ասում է.
— Ձեռքիս դողն ու ոտքիս ձգվելը անցնի՝ մեջումեջ մեկական ամսով գնալու եմ պոստ պահեմ, իսկ եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ
հասնելու սահման:
Հերոս զինվորի հետ երեկ եմ հանդիպել: Մինչև հոդվածն ամբողջությամբ կհրապարակեմ, նայեք, սիրեք, հպարտացեք…Սա Մենք ենք, սա մեր
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է…
mer-info.ru