Վարչապետի հայտարարությունները արտահայտում են որոշակի զարմանք․ Արծվիկ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների իրենց տարբերակը և առաջարկը, որով նախատեսվում է ունենալ 14 նախարարություն, 3 փոխվարչապետ: Եվ նախագծի հիմնաքարը սուպերվարչապետության համակարգի վերացումը և խորհրդարանական վերահսկողության մեծացումն է: Ինչպե՞ս կգնահատեք այս առաջարկը:

-Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ (թեև պարոն Մարուքյանը չբարձրաձայնեց այդ մասին) մեր դիտողությունների ու առաջարկների մի հատված ներառված էր այդ նախագծում: Առաջարկությունը կարևոր է, բայց այն նույնպես լուրջ քննարկման անհրաժեշտություն ունի: Հարցն այն է, որ նախ՝ սահմանադրության համաձայն՝ կառավարության կառուվցվածքի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու բացառիկ իրավունքը օրենքով վերապահված է կառավարությանը, հետևաբար ցանկացած այլ առաջարկ, առաջարկ է կառավարության նախագծի վերաբերյալ: Այս տեսակետից շատ լավ հիմք է ստեղծվել արդյունավետ քննարկումներ կազմակերպելու համար, թեև իշխող ուժի կողմից առայժմ չենք տեսնում նման ցանկություն՝ հրապարակային արտահայտված և կոնկրետ գործողությունների մակարդակով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

(Visited 382 times, 1 visits today)