5-րդ դասարանցի երեխային ինքնասպանության են հասցրել

Գյումրիում այսօր 5-րդ դասարանցի աշակերտ է ինքնասպան եղել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը:

Վերջինս աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում որպես բուժքույր:

Ընտանիքը բնակվել է Շիրակացի փողոցում:

10 տարեկան տղան թիվ 24 դպրոցի աշակերտ էր:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ սպառնալիքի,

դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ

անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը,

որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ընթանում է նախաքննություն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

arm-life.ru

(Visited 718 times, 1 visits today)