Եղանակը Հայաստանում. սպասվում է ձյուն և բուք

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով…

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում` մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

mamul.am

(Visited 144 times, 1 visits today)