ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առողջապահության փոխնախարարներից մեկը ձերբակալվել է։
1in.am
(Visited 94 times, 1 visits today)