Շոու բիզնեսից ովքե՞ր են հետևում վարչապետի օրինակին ու գնումներն ապառիկով անում

ArenNews.am կայքը փորձել է շոուբիզնեսի ներկայացուցիչներից տեղեկանալ, թե նրանք երբևէ գնե՞լ են որևէ բան ապառիկ տարբերակով կամ արդյո՞ք բանկում որևէ մեկի համա վարկ վերցնելիս երաշխավոր կանգնել են:

–Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Ծանոթ մարդու համար հեռախոս))

Դերասանուհի Մարիամ Մելիքյան

–Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Տուն:

Դերասանուհի Լիկա Էլբակյան

–Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Միշտ ամուսինս է այդ հարցերով զբաղվում, տեղյակ չեմ))

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյան

-Որևէ ապրանք, որ գնել եք ապառիկով:

-Հեռուստացույց:

Դերասան Ալեքսանդր Բաբասյան

–Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Առաջին անգամ ուսանող տարիներին թանկարժեք հեռախոս )))

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյան

-Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Մի հատ շատ սիրուն, պուպուշ, փոքրիկ, կարմիր հեռախոս եմ գնել: Մի գրամ էլ չեմ փոշմանում, այդ հեռախոսը շատ հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հարմար չի, սմարթֆոն չի, բայց շատ սիրուն է: Միշտ, որ բացում եմ բոլորն ինձ են նայում))) Կյանքումս միակ ապառիկն է))

Դերասանուհի Թամարա Պետրոսյան

-Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Համակարգիչ, պատմություն էր պետք բանկային)))))

մոդել Սյուզաննա Սեդրակյան

–Որևէ ապրանք, որ գնել եք ապառիկով:

– Նախկինում հաճախ էի օգտվում ապառիկ տարբերակից, գնածներից վերջինը՝ բնակարանն էր, մի քանի տարի առաջ : Հիմա շատ բաներ կանխիկ եմ գնում, իսկ որոշ բաներից կարելի է պարզապես հրաժարվել, քանի որ նույնիսկ ապառիկը չի կարող փրկել իրավիճակը :

Հաղորդավար Ժակ Պապիկյան

-Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Ոչինչ))

Դերասանուհի Լիա Զախարյան

–Որևէ ապրանք, որ գրել եք ապառիկով:

– Դեռ չունեմ:

Դերասան Նիկոլայ Եղիազարյան

AreanNews.am

(Visited 321 times, 1 visits today)