Աստղագուշակ. Մարտի 31-ի համար

ԽՈՅ

Շատ մի ծանրաբեռնվեք ու հոգ տարեք ձեր մասին: Ե՛վ հուզական, և՛ ֆիզիկական ծանրաբեռնվածության համար հիմա ամենահարմար պահը չէ: Աշխատեք ձեզ համար առավելագույն հարմարավետություն ապահովել ու վայելել կյանքը:

Վերանայեք ձեր պլանները, մտածեք, թե որ գործերը կարելի է հետաձգել: Ինչքան շատ ազատ ժամանակ ունենաք, այնքան լավը կլինի տրամադրությունն ու այնքան հաջող կանցնի օրը: Ուղևորությունների համար օրն այնքան էլ հարմար չէ, եթե իհարկե դրանք նախապես մանրամասն չեն կազմակերպվել ու պլանավորվել:

ՑՈՒԼ

Անուշադիր կլինեք ու սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Խոսքը փոքրիկ սխալների մասին է, բայց, միևնույն է, պետք է ժամանակ ծախսեք դրանք ուղղելու համար: Շրջապատողների համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի. ձեր խոսքերը մե՛կ երկիմաստ, մե՛կ շատ կտրուկ կթվան:

Եթե ուզում եք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, աշխատեք շատ քաղաքավարի ու նրբանկատ լինել: Կարևոր գործերը քննարկելիս խուսափեք անմեղ կատակներից ու ակնարկներից. դրանք ճիշտ չեն հասկացվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հիանալի օր է սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջերս հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք ու առաջին հաջողություններին հասնելուց հետո կանգ չեք առնի, այնպես որ՝ կարող եք շատ կարևոր նպատակների հասնել:

Միակ բանը, որը կարող է փչացնել օրը, մտերիմ մարդու հետ վեճն է: Տարաձայնության պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Ցավոք, ոչ ոք չի ուզենա զիջել, այնպես որ՝ վեճը կարող է երկար ձգվել: Մտածեք՝ արդյոք չարժե փոխզիջման գնալ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Առավոտը հարմար է կարևոր հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի քննարկել լուրջ հարցերը, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նոր գաղափարներով կարող եք կիսվել ոչ միայն մտերիմների, այլ նաև նոր ծանոթների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին ու նոր բան սովորել. արագ կհասնեք առաջին հաջողություններին ու շատ ուրախ կլինեք դրանց համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, չի հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունը:

ԱՌՅՈՒԾ

Վատ օր չէ: Շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարևոր է պահպանել ինքնավստահությունը, քանի որ ցանկացած կասկած կսահմանափակի ձեր հնարավորությունները: Աշխատեք ավելի շատ շփվել կենսուրախ մարդկանց հետ: Հենց նրանք այսօր ձեր լավագույն օգնականները կդառնան:

Կարող եք լուծել անձնական խնդիրներն ու ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ, հարթել տարաձայնությունները: Բայց այս ամենը համբերատարություն ու զսպվածություն կպահանջի: Հիշեք, որ տաք գլխով ասված խոսքերն այսօր շատերին սուր կխոցեն:

hushak.com

(Visited 98 times, 1 visits today)