ՀՀ գլխավոր մանկաբարձը. 3000 դոլար կաշառք է տվել

Փոխնախարարին 3000 դոլար կաշառք էր տվել…

Մարտի 30-ին Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։ Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանեց․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։

lragir.am

(Visited 338 times, 1 visits today)