Ալիկ Սարգսյանը խորհուրդ է տալիս քիչ մեկնաբանել պաշտպանության նախարարի կամ վարչապետի հայտարությունները

A Խորհուրդ կտամ քիչ…

ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը խորհուրդ է տալիս քիչ մեկնաբանել պաշտպանության նախարարի  կամ վարչապետի հայտարությունները։

Այսօր՝ ապրիլի 2–ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նյու Յուրքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջ քաշած «Նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» թեզին, Սարգսյանն ասաց. «Ընդունենք նախարարը քաղաքական հայտարարություն է արել, որն այսօր մեր երկրի շահերից է բխում, եթե ավելի խորացնենք դրա մեկնաբանությունը, նշանակում է՝ մենք չենք պատրաստվում պատարեզմի»,–ասաց նա և հավելեց.

«Ես չեմ ուզում պատերազմ, պատերազմը հղի է ամեն տեսակի վատ հետևանքներով, եթե Աստված մի արասցե եկավ պահը, ես էլ եմ գնալու. այսօր Հայաստանն այլընտրանք չունի»։

Ալիկ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանության նախարարի ասածը պետք է մի քանի ուղղություններով ընկալել և քիչ մեկնաբանել. «Խորհուրդ կտամ քիչ մեկնաբանել պաշտպանության նախարարի  կամ վարչապետի հայտարությունները, նրանք մի բան են ասում, որի տակ մի քանի ենթատեքստ կա»։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.

«Ես`որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու»:

news.am

(Visited 92 times, 1 visits today)