Ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուրում» Սերժ Սարգսյանի անունից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ են դրվել ապրիլյան զոհերի հիշատակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Հավերժ փառք և խոնարհում», — ասված է գրառման մեջ:

news.am

(Visited 154 times, 1 visits today)